Շաբաթ, 20.04.2024, 11:35
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Մարտ 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Block title
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 23 » Արամեն պատրաստ է թանկարժեք մեքենա առևանգել :)
10:47
Արամեն պատրաստ է թանկարժեք մեքենա առևանգել :)

Կպատկերացնե՞ք Արամեին թանկարժեք մեքենա գողանալուց: Իսկ նա դա արել է, արել է, որ ստանան հետաքրքիր ու ինքնատիպ մի տեսահոլովակ:

Օրերս Արամեն նոր տեսահոլովակ է նկարահանել` իր բոլորովին նոր, դեռևս չլսված երգի հիման վրա:
"Ուր գնամ”` այսպես է կոչվում երգչի նոր երգը, որը ոճային առումով ևս նորություն է Արամեի երգացանկում: Այն ակումբային, ռիթմիկ երգ է` հաուզ ոճի մեջ: Երգչի մենեջեր, ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս երգի ծնունդը չի նշանակում, թե Արամեն կտրուկ ոճային փոփողության է գնացել ու շարունակելու է երգել այս ոճում: "Ուղղակի սա երիտասարդական, պարային երգ է, գարնանային թարմություն Արամեի երգացանկում”,-ասաց Արտյոմ Հակոբյանը:

Երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Գործիքավորումը կատարվել է Դեր-Հովայի կողմից: Տեսահոլովակը նկարահանել է Արտյոմ Հակոբյանը: Այն հագեցած է հետաքրքիր սյուժեով, պարունակում է նաև հումորային էլեմենտներ: Արամեն այնտեղ երգիչ չէ, այլ մի երիտասարդ, որ հաճույք է ստանում թանկարժեք մեքենաներ առևանգելուց: Ու նրա այս հոբբին իրեն մեկ անգամ փորձանքի է բերում: Նրա գողացված ավտոմեքենայի բեռնախցիկում ձեռք ու ոտքը կապած, առևանգված աղջիկ է լինում: Այսպես սիրված երգիչն ընկնում է հետաքրքիր արկածների մեջ:
Տեսահոլովակում նկարահանվել են նաև երգի ստեղծման հետ կապ ունեցող մարդիկ` Ռիչարդ Մադլենյանը, Դեր-Հովան և այլոք:
Ի դեպ, ակումբային տեսարաններում նկարահանմանը մասնակցելու համար Facebook սոցիալական ցանցի միջոցով հրավիրվել են Արամեի ֆաները, թվով 30-40 մարդ, որոնք շատ են հավանել երգը ու դրական են գնահատել սիրելի երգչի ոճային փոփոխությունը:
Տեսահոլովակը հիմա գտնվում է մոնտաժային փուլում: Ապրիլի սկզբին արդեն բոլորս հնարավորություն կունենանք դիտելու ու գնահատելու այն:


Դիտումներ: 338 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: tesaholovak, Artyom Hakobyan, ARAME, ur gnam | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title