Երեքշաբթի, 23.04.2024, 22:48
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Block title
Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 29 » Արամեն կարող էր «կինոյի տղա» լինել
08:40
Արամեն կարող էր «կինոյի տղա» լինել

Հարցազրույց երգիչ Արամեի հետ:

Արամեի առաջիկա համերգից առաջ eritasard.am-ը գնացել էր նրա փորձը «խանգարելու» եւ մի քիչ «բամբասելու»:

Պարզվում է` Արամեն մոտ 6 տարի էլ զբաղվել է քիքբոքսինգով: Թեեւ այդ տարիների ընթացքում ոչ մի կոտրվածք չի ստացել, որեւէ դուրս ընկած ոսկոր էլ չունի, բայց փոխարենը ամիսներով բուժում էր հեմատոմաները, երբ հարվածներից խախտվում էր արյան շրջանառությունը: Հերթական վնասվածքից հետո, երբ պետք էր բուժվել 6 ամիս, Արամեն սպորտը թողեց: «Այդ վնասվածքը ստացա ու մնացի երգիչ»,- կատակում է երգիչը:

Իր անձնական կյանքի մասին խոսել չսիրող Արամեն ասում է, որ երգիչն էլ մարդ է, ով պետք է ապրի իր կյանքով: Իր կյանքի ամենաթարմ «նորությունն» էլ Արամեն լսել է վերջերս. «Պարզվում է` «ես թիկնապահական 3 մեքենայով եմ ման գալիս»: Կարծես դրա կարիքն ունեմ էլի»:

Վերջին գիրքն էլ, որ կարդացել է, Լարի Քինգի «Ինչպես ճիշտ շփվել մարդկանց հետ» գիրքն է եղել. «Ես չեմ սիրում կարդալ. իմ հարցազրույցներն էլ եմ դժվարությամբ կարդում, ալարում եմ: Պատրաստ եմ խելացի մարդկանց հետ ժամերով խոսել, լսել, նույն գրքի սյուժեն լսել, բայց` միայն ոչ կարդալ: Շատ եմ փորձել, բայց փոքր ժամանակվանից չեմ կարողանում ինձ վարժեցնել, կեսից քնում եմ միշտ»:

Արամեին էլ թե ինչու հեռացրին դպրոցից, ինչպես է այսօր նրա ֆիզիկայի ուսուցիչը, ինչ մասնագիտություն ունի նա, որտեղ չի կարողանում քնել եւ կգնա արդյոք «Եվրատեսիլ», կիմանաք նրա հետ մեր հարցազրույցից:

- Ինչո՞վ է այս համերգդ տարբերվելու նախորդից:

- Այս անգամ շեշտը դրվելու է երաժշտության վրա: Լինելու են մոտ 18 նոր երգեր` մի քանի ժողովրդական քիչ հայտնի գործեր: Կան երգեր, որոնք ես միշտ միայն լսել եմ, բայց այս անգամ որոշեցի կատարել: Փորփրելով արխիվները` իմ երաժիշտների օգնությամբ ընտրեցի այն երգերը, որոնք ինձ հոգեհարազատ են: Այս համերգին գերակշռելու են պարային երգերը: Ես ավելի շատ կհամագործակցեմ պարային խմբերի հետ: Արդեն նրանց հետ փորձերի էլ եմ հաճախում: Քանի որ մենք ունեինք ահագին նոր բան` նոր ձայնասկավառակ, երգեր, հետո էլ տարվա վերջ է, պետք է տարին փակել: Ինձ մոտ ամեն ինչ մի քիչ արագ է լինում` երգեր, տեսահոլովակներ, չնայած որոշ ժամանակ դադար տվեցի, փորձեցի հետ քաշվել ու կողքից նայել` ի՞նչ է կատարվում, եւ ո՞նց են իրադարձությունները զարգանում:

- Ու ի՞նչ տվեց այդ դադարը, ի՞նչ պարզեցիր քեզ համար:

- Ես ցավում եմ, բայց ինձ համար ոչ մի նոր բան չտեսա: Ես հրաժարվում էի բոլոր հաղորդումներից, հարցազրույցներից, որովհետեւ ասելիք չունեի: Այդ ժամանակ հասկացա, որ կան մարդիկ, ովքեր իմ կարիքն ունեն: Ասեմ, որ այս համերգից հետո մի քանի տարի մենահամերգների դադար կտամ, որովհետեւ նախորդից ընդամենը 2 տարի անցավ: Ես կարծում եմ` դա շատ քիչ է մենահամերգի համար: Ձայներիզի դեպքում էլ 2 տարին ամենաիդեալական տարբերակն է: Դադար կլինի, բայց հաջորդ նպատակս ամբողջությամբ ժողովրդական այն երգերի, որոնք վերջին 30 տարիներին չեն հնչել, ձայնասկավառակի պատրաստումն է: Դա շատ ժամանակ է պահանջում:

- Թեեւ այսօր նվագախումբն ամբողջական չէ, այնուամենայնիվ ովքե՞ր են նվագախմբում:

- Աշխատանքն ընթացքի մեջ է: Պարզապես երաժիշտներից մի քանիսը բացակայեցին մի քանի օրով: Այն մարդիկ են, որոնց հետ ես մշտապես աշխատում եմ ու շրջագայում` իմ 6 հոգանոց խումբը` գումարած փողային, ժողովրդական գործիքներ: Լինելու է Կամո Սեյրանյանը` դուդուկով: Այսինքն` բեմի վրա լինելու են 15 երաժիշտներ եւ 25 երգեր: Իմ համերգին ներկա է լինելու ինձ համար շատ հաճելի մի երգչուհի, իսկ Արմինկայի հետ կկատարենք մեր նոր զուգերգը:

- Մի քիչ էլ համերգից դուրս խոսենք: Փոքր ժամանակ ի՞նչ էիր ուզում դառնալ:

- Այն ժամանակ ես, նայելով Ժան Կլոդ վան Դամի, Չակ Նորիսի ֆիլմերը, որոնք շատ հանրաճանաչ էին, ուզում էի դառնալ դերասան, քանի որ սպորտով էլ արդեն զբաղվում էի: Ուզում էի «կինոյի տղեն» դառնալ, ասում էի` «կրեմ բոլորին»: Մի քիչ ավելի մեծ տարիքում հասկացա, որ երգիչը երգում է, ու մարդիկ գալիս են նրան լսելու: Այսինքն` այդքան մարդ գալիս է` մի հոգու լսելու: Երբ սկսեցին ինձ ծափահարել, լավ խոսքեր ասել, ոգեւորվեցի ու սկսեցի բեմի վրա, ժողովրդի մեջ հետեւել երգիչների պահվածքին:

- Իսկ երբեւէ մտածե՞լ ես, թե ի՞նչ մասնագիտություն կունենայիր, եթե երգիչ չլինեիր:

- Ես այլ մասնագիտություն ունեմ, բայց այնպես չէ, որ դրա համար գժվում եմ: Իրավաբան եմ: Բիզնեսի եւ իրավունքի կառավարման ինստիտուտում սովորելիս հասկացա, որ ինձ հետ սովորող շատ ավելի լավ երիտասարդներ կան, որոնց խելքն այդ ամենից ավելի է հասնում, քան իմը: Չէի սիրում:

- Այդ դեպքում ինչո՞ւ ընդունվեցիր, հատկապես եթե երաժշտությամբ արդեն զբաղվում էիր:

- Ընդունվեցի, որովհետեւ պետք էր ինչ-որ տեղ ընդունվել: Պարզապես երբ պետք է լիցեյը ավարտեի` 11-րդ դասարանում, ինձ հեռացրին: Վիճեցի ֆիզիկայի ուսուցչի հետ, ինքը ինձ շատ վատ բան ասաց ամբողջ դասարանի առաջ: Ինքը չէր սիրում այլազգի ներկայացուցիչներին, ես էլ մի քանի րոպե էի դասից ուշացել: Չկարողացա դա «մարսել»` լինելով երիտասարդ եւ տաքարյուն հայ: Իրեն «ֆիզիկապես» դաս տվեցի (ծիծաղում է):

- Հուսով եմ` տղամարդ էր...

- Տղամարդ էր, իհարկե: Այդքան դաժան չեմ: Ես միշտ դեմ եմ եղել այդպիսի քայլերին, բայց նա ինձ շատ ուժեղ վիրավորեց ու ինքը սկսեց: Երիտասարդ էր, կարելի էր ծեծել, որ էլ այդպիսի բան չանի: Տեղափոխվեցի ուրիշ դպրոց, հետո քննություններս շատ վատ հանձնեցի ու ընդունվեցի: Այդպես դարձա իրավաբան, չնայած հիմա դա ինձ շատ է օգնում: Ես իմ իրավունքները գիտեմ, գիտեմ` որտեղ ինձ ինչպես դրսեւորեմ, որտեղ են ինձ հետ արդար վարվում, որտեղ` ոչ: Երեւի սպորտի մեջ կլինեի կամ ինչ-որ բան կհորինեի, բիզնեսի իմ ուղղությունը կմտածեի:

- Մշտապես քննարկումների առարկա բարձր հասակդ ինչպե՞ս ես «օգտագործում»:

- Վերջին 7-8 տարին այն ինձ միայն օգնել է: Մինչեւ դա, անկեղծ ասած, կոմպլեքսավորվում էի: Իմ բոլոր մտերիմ ընկերները «կոլոտ» են ու շատ «կոլոտ»: Խանգարում է միայն գնացքում, որտեղ չեմ կարողանում քնել, ինքնաթիռում էլ պետք է այնպիսի տեղ նստեմ, որ ոտքերս ազատ լինեն: Ցածր ինքնաթիռներում չեմ կարող կանգնել, երաժիշտներս ծիծաղում են վրաս: Եվ այն հագուստը, որը շատ է դուրս գալիս ու պատրաստ եմ գնել, որպես կանոն, իմ չափսով չի լինում: Հիմնականում կարել եմ տալիս: Շրջագայելիս էլ աշխատում եմ գնումներ անել:

- Որոշ ժամանակ անց դարձյալ կսկսվեն եռալ եվրատեսիլյան կրքերը, ու ինչպես ամեն տարի, այս անգամ էլ կքննարկվի քո մասնակցության հարցը: Ի՞նչ ես մտադիր անել:

- Անկեղծ ասեմ. եթե մասնակցեմ, ապա` միայն այս տարի: Բոլորն ինձ այդ մտքից հետ են պահում: Նույնիսկ պատկերացնում եմ` ինչ կերգեմ, ինչ բեմադրություն կլինի: Եթե ստացվի, իմ ոգեւորությունը շատ կլինի: Գիտեմ, որ շատերն են ուզում ինձ այնտեղ տեսնել: Եղել են տարիներ, որ ես նույնիսկ պատրաստվել եմ, հետո հետ ենք կանգնել: Այսօր բոլորն ամեն ինչի պատրաստ են` հանուն այդ «Եվրատեսիլի»: Հավատացե՛ք, այն դրան չարժե: Մի քանի տարի հետո հնարավոր է` ազգը չիմանա էլ, որ մեկը գնաց, երգեց, եկավ:

- Այդ դեպքում կա՞ համաշխարհային որեւէ աստղ, ում հետ Արամեն դեմ չէր լինի զուգերգ ունենալուն:

- Դեմ չէի լինի, նույնիսկ շատ կուզեի դուետով երգել Լարա Ֆաբիանի հետ: Մարինե Գյուլումյանին հարցրի` հնարավո՞ր է դա: Ասաց` ամեն ինչ կիմանամ: Իմացավ, հասկացանք, որ դեռ շուտ է: Ոնց որ ես թռչեմ ավելի բարձր, քան հիմա թռչում եմ: Երբ հնարավոր կլինի, ես մեծ սիրով կերգեմ նրա հետ:
Դիտումներ: 495 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: Kino, ARAME | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title