Հինգշաբթի, 28.03.2024, 20:14
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Block title
Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 13 » Արամեն և Իվետա Մուկուչյանը տարբեր պատկերացումներ ունեն սիրո մասին
08:41
Արամեն և Իվետա Մուկուչյանը տարբեր պատկերացումներ ունեն սիրո մասին

 Մեր հայտնիները սովորաբար խիստ գաղտնի են պահում իրենց անձնական կյանքը, հատկապես` սիրավեպերը: Եվ բնական է, որ նման պատմությունները քողազերծվելուն պես հասարակության քննարկման թեման են դառնում, հատկապես երիտասարդության շրջանում: Ահա վերջերս հայ երգասերների (և ոչ միայն նրանց) ուշադրության կենտրոնում հայտնվեց երիտասարդ երգչուհի Իվետա Մուկուչյանի` «El Style» ամսագրին արված խոստովանությունն իր և ...երգիչ Արամեի` արդեն պատմության գիրկն անցած սիրավեպի մասին: Խոստովանենք, այս պատմությունը մեզ էլ հետաքրքրեց... «Այս մասին առ այսօր չեմ խոսել, որովհետև չեմ ցանկացել, որ կարծիք ձևավորվի, թե իր միջոցով ձգտում եմ ինչ-որ բանի հասնել,- սա մեջբերում է վերոնշյալ հարցազրույցից:- Մենք ծանոթացանք այն ժամանակ, երբ ես արձակուրդների ընթացքում պարզապես այցելում էի Երևան (ժամանակին Իվետան ապրում էր Գերմանիայում): Նա իմ երգերը շատ հավանեց, և մենք որոշեցինք հանդես գալ զուգերգով: Հետո աշխատանքային շփումների ընթացքում սիրահարվեցինք: Նա իմ առջև պայման դրեց, որ հրաժարվեմ երգելուց: Իսկ ես հնազանդ մարդ եմ` ծովի պես` արտաքուստ անհանգիստ, բայց ներքուստ` խաղաղ, ու եթե մեկին սիրում եմ, նրա համար ամեն ինչ պատրաստ եմ անել: Այդպիսով մեկ տարի ընդհանրապես չերգեցի, վոկալի դասերի չհաճախեցի, Գերմանիայում ուսումս թողեցի, այնտեղ երաժշտական մի նախագծի մասնակցելու առաջարկից հրաժարվեցի և նրա համար եկա Հայաստան: Մենք լուրջ նպատակներ ունեինք. ես այնքան էի նվիրվել նրան, որ կորցրել էի իմ «ես»-ը, ընկերներս, ծնողներս ինձ չէին ճանաչում: Այսօր ես ուրախ եմ, որ մեր ճանապարհները բաժանվեցին, որովհետև նա բոլորովին այլ աշխարհից է, ես` այլ: Նրա հետ իմ կապը սկսվեց, երբ 20-21 տարեկան էի, կողքիս ուժեղ մարդու կարիք ունեի և ուզում էի, որ նա հայ լինի, իսկ այսօր ես արդեն հասկանում եմ, որ նա այն տղամարդը չէր, ով կարող էր ողջ կյանքում իմ կողքին լինել. իմ իդեալի հետ նա ընդհանրապես կապ չունի»... Համաձայնեք` անսպասելի և շատերի համար Արամեին նոր «լույսի ներքո» բնութագրող խոստովանություն է: Ուստի լիովին արդարացի համարեցինք որոշ մեկնաբանություններ կորզել այս պատմության «երկրորդ կողմից»՝ Արամեից: Ի դեպ, մեծ դժվարությամբ կարողացանք դա անել` պատվախնդիր երգիչը նպատակահարմար չէր գտնում արձագանքել այս հարցազրույցին: Այնուամենայնիվ. - Երևի գիտես այդ հարցազրույցի մասին: - Լսել եմ (ծիծաղում է)... - Համաձայնիր` բավական խիզախ քայլ է մեր շոու բիզնեսի համար: - Երևի նրա մեջ ավելի շատ նեղվածությունն է խոսում: - Նեղվածությունն ինչի՞ց: - Նրանից, որ չհասավ իր նպատակներին: Սա ավելի կոշտ ասեմ, իսկ մնացածի մասին ավելի «փափուկ» կխոսեմ: Եթե նա շատ խելացի լիներ, այս թեմային չէր անդրադառնա: Որովհետև դրա կարիքը չկար` մենք իրարից նեղացած չենք, իրար չենք վիրավորել: Ու չեմ կարծում, որ պետք էր այդքան նեղվել ու նման հարցազրույց տալ ու ինձ էլ հրեշ ներկայացնել: - Այնտեղ բաժանման կոնկրետ պատճառներ են նշվում: - (Ժպտում է) Մենք միասին չենք էլ եղել, որ բաժանվենք: - Այնուամենայնիվ ինչ-որ հարաբերություններ եղել են... - Ինչ-որ հարաբերություններ եղել են, բայց որևէ խոստովանություն, կամ խոստումներ իմ կողմից չեն եղել: Մեր հանդիպումը զուտ գործնական էր, պարզապես հետո նա այլ կերպ սկսեց ընկալել դա: - Չես էլ պահանջել, որ երգելուց հրաժարվի՞: - Ես չեմ ուզում շատ խորանալ ու ծավալվել, բայց նման բան իսկապես չի եղել: Առավել ևս, որ կողակցիս երգել-չերգելն ինձ համար սկզբունքային հարց չէ` եթե որևէ մեկին սիրեմ, ապա կարող եմ ինչ-որ զիջումների գնալ: Հակառակը` ասել եմ` ինձ համար ոչինչ մի արա, քանի որ ես քեզ ոչինչ չեմ խոստանում: Ինչ որ արել է` իր ցանկությամբ է արել ու դրանում ինձ մեղադրելու կարիք չկա, թեև եթե իրեն այդպես է պետք` խնդիր չկա... - Բայց չէ՞ որ Իվետան ի սկզբանե նշել էր, որ այս խոստովանությունը ամենևին էլ PR-նպատակ չի հետապնդում: Նա այսօր արդեն որոշակի ճանաչման հասել է: - Երևի նրա համար շատ կարևոր է այն ամենն, ինչին հասել է, դրա համար էլ նման քայլերի է դիմում: Ի դեպ, եթե ինչ-որ բանի մասին խոսում ես, ապա պետք է ասես ողջ ճշմարտությունը: Եթե նա այդքան ճշտախոս էր, որ հարցազրույց էր տալիս ու անունս նշում, թող ասեր բաժանման իրական պատճառը: Եթե կարողանա... - Հետաքրքիր է, որ այն երկու երգչուհիները, որոնց հետ քո կապի մասին տարբեր ժամանակներում խոսել է հանրությունը, բարձրահասակ են: Դա քո նախասիրությո՞ւնն է: - Ոչ, պարզապես այդպես է ստացվել: Ասեմ, որ նման հարցերին ես այսօր շատ թեթև եմ նայում: Իսկապես: Տարբեր ժամանակաշրջաններ են եղել իմ կյանքում, բայց հիմա հասկանում եմ, որ դա կյանքի մի փուլ էր, որ պետք է անցնեի, թեև դրանք միանշանակորեն իրենց հետքը թողել են, կարծում եմ` ոչ միայն իմ կյանքում: - Եվ ինչպիսի՞ հետք է թողել քո հոգում այս պատմությունը` հաճելի՞, թե՞ տհաճ: - Տարբեր... Հասկանում եմ, որ եթե հիմա պատահեր դա, հարցին լրիվ այլ կերպ կմոտենայի` ավելի հստակ ու կտրուկ: - Իսկ քանի՞ տարվա վաղեմության պատմություն է: - Մոտ 6-7 տարվա: Այսքան ժամանակ «մենակ տղա» եմ (ծիծաղում է): - Այսինքն դա վերջին ռոմանտիկ պատմությունն էր քո կյանքում: - Հաշվի առնելով այն, որ այսօր էլ չեմ ցանկանում անձնական կյանքիցս խոսել, թող այդպես լինի (բազմանշանակ ժպտում է)...

Դիտումներ: 714 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: ARAME, Iveta Mukuchyan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title