Արամեն ինտրավերտ է www.esyes.am - 16 Մարտի 2013 - ArameHay.do.am
Կիրակի, 04.12.2016, 09:04
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 16 » Արամեն ինտրավերտ է www.esyes.am
19:51
Արամեն ինտրավերտ է www.esyes.am
http://www.esyes.am/news/article/view/5/6098/

Նա ինքնամփոփ է. հարուստ ներաշխարհ ունի: Շատերի կարծիքով, այս մարդիկ շփվող չեն և մեծ շրջապատ չունեն, սակայն դա Արամեի մասին չէ: Արամեն պարզապես գիտի` ինչը թաքցնել, ինչը` ոչ: Բացի այդ, մի շարք դրական հատկանիշների շնորհիվ նա կարողանում է գերելիրեն շրջապատողներին: Հուսալի ընկեր է և պատասխանատվության մեծ զգացում ունի: Մեր հերոսի տիպի դեմքով հիմնականում հանդիպում են նկարիչներ, արվեստագետներ ու քննադատներ, հազվադեպ` հաշվապահներ, զինվորականներ ու ոստիկաններ:

Դիտարկելով Արամեի հոնքերը` կարելի է եզրակացնել, որ նա դասվում է հավասարակշռված մարդկանց շարքը: Թե´ իր դատողություններում, թե´ պահվածքում մերհերոսն աչքի է ընկնում զգուշավորությամբ ու նրբանկատությամբ: Նրա մտքերն ընթանում են բնականոն հունով: Արամեի կազմակերպվածությունն ու հանդարտ բնավորությունը հեշտացնում են շփումը շրջապատի հետ: Հոնքերի բնույթից նաև պարզ է, որ նա ուղղամիտ է և օբյեկտիվ. գիտի սթափ դատել և իր դատողություններում աչքի է ընկնում անկողմնակալությամբ: Շատ հարցերի տրամաբանորեն է մոտենում, սիրում է փաստեր և ծայրաստիճան ուշադիր է մանրուքների հանդեպ: Իսկական վերլուծաբան է և, թերևս, մեր շոու-բիզնեսի օբյեկտիվ ներկայացուցիչներից: Պատահական չէ, որ բարձրակարգ մրցավարների ու քննադատների մեծ մասն ունեն նույն դիմածնոտային կառուցվածքը, ինչ Արամեն:
Իսկ ահա մեր հերոսի մաշկի բնույթից կարելի է եզրակացնել, որ եթե նա խստագույնս հետևի սննդակարգին, ապա բոլոր նախադրյալներն ունի երկարակյաց լինելու: Այտոսկրերի ձևից նկատելի է, որ Արամեն չիսիրումռիսկի դիմել և զգուշավոր է: Նրա քայլերը հիմնականում ծանրակշիռ են ու մտածված: Առհասարակ նման այտոսկրերով մարդիկ միշտ բարի համբավ են ունենումու երբեքչեն չարաշահում իրենց դիրքը:
Արամեի ճակատային մասը վկայում է բարձր ինտելեկտի մասին, նաև այն, որ մեր հերոսը հեշտությամբ է հարմարվում նոր պայմաններին ու միջավայրին և կարճ ժամանակ անց իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Միևնույն ժամանակ, որքան էլ հակասական է, Արամեն պահպանողական խառնվածք ունի. չիսիրում արմատական փոփոխություններու փոխակերպումներ: Նա սկզբունքային է և ունիիր սեփական օրենքների կոդեքսը: Ճակատային մասից նաև ակնհայտ է մեր հերոսի կապվածությունն ընտանիքի հետ: Արամեն նախանձելի հավասարակշռվածություն ունի, որը չի կորցնում նույնիսկ ամենածանր իրավիճակներում:

Մեր հերոսի աչքերը փաստում են բարեխղճության ու խաղաղասիրության մասին: Արամեն կոնֆլիկտային չէ, իսկ երբ վիճում են նրա մտերիմները, նա կա´մ չեզոք դիրք է գրավում, կա´մ կատարում է Խաղաղության աղավնու դերը: Առհասարակ մեր հերոսի բնավորության դրական կողմերը, որոնք բավականին շատ են, կոծկում են նրա թերություննե
Քիթը պատասխանատու է ֆինանսական հարցերի համար: Այսպես, Արամեի քիթը փաստում է, որ նա ֆինանսներից այնքան էլ գլուխ չի հանում և վատ տնտեսվարող սուբյեկտ է:
Արամեի ականջները դասվում են բավականին հազվադեպ հանդիպող տիպին, որը առաջատար դիմագետները կոչում են Բուդդայի ականջներ: Այսպիսի ականջներով մարդիկ իմաստուն են ու խոհեմ, ունեն հարուստ ներաշխարհ ու կյանքում հաջողակ են: Արևելքում, օրինակ, ընդունված է, որ նման ականջներով մարդիկ ազնվականներ են և ընտրյալներ: Ականջները նաև հուշում են, որ Արամեն միշտ պատրաստ է լսել դիմացինին. նա հաճելի զրուցակից է:
Գլխի ընդհանուր կառուցվածքից պարզ է դառնում, որ նա միշտ հետևում է իր իդեալներին, նպատակասլաց է ու հավասարակշռված: Արամեն իսկույն տարբերում է կեղծն իրականից և նրան դժվար է խաբել: Չնայած երբեմն ընկնում է երազների գիրկը, սակայն միշտ պահպանում է սառը դատողությունն ու իրատեսությունը. գիտի իր ուժերի սահմանները և գիտի համակերպվել իրականության հետ:
Արամեն հոյակապ անհատականություն է և արժանի է փառքի, համենայնդեպս, դա է փաստում այն գիտությունը, որ կոչվում է ֆիզիոգնոմիկա` դիմագիտություն:
րը:


Դիտումներ: 890 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: ARAME | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title