“Արամեն է հրաժարվել համագործակցությունից”. Արտավազդ Ամիրյան - 2 Փետրվարի 2012 - ArameHay.do.am
Շաբաթ, 03.12.2016, 07:35
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Block title
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 2 » “Արամեն է հրաժարվել համագործակցությունից”. Արտավազդ Ամիրյան
10:25
“Արամեն է հրաժարվել համագործակցությունից”. Արտավազդ Ամիրյան

Արամեն չի մեկնաբանում Ամիրյանների հետ համագործակցության դադարեցումը. այս մասին երեկ հաղորդել է BRAVO.am-ը` հղում կատարելով Արտյոմ Հակոբյանին, որն այլեւս երգչի համերգային տնօրենն է: 

Արամեի եւ արդեն իր նախկին պրոդյուսեր Արմեն Ամիրյանի միջեւ տեղի ունեցած հնարավոր կոնֆլիկտի, առհասարակ համագործակցությունը դադարեցնելու հանգամանքներին ծանոթանալու նպատակով BRAVO.am-ը այսօր զրուցել է երգչի նախկին մենեջերի` Արտավազդ Ամիրյանի հետ:

"Համագործակցության դադարեցումը եղել է Արամեի կողմից, ինչը, կարծում եմ, արտիստին բնորոշ երեւույթ է: Նորմալ է դիտվում, երբ արտիստն ուզում է ինքնուրույն քայլեր անել բնագավառում: Եթե մեզ մնար, բնականաբար, նորից մեծ սիրով կշարունակեինք համագործակցել, հրաժարվելն իր ցանկությունն էր”,- նշել է Արտավազդ Ամիրյանը:

Երգչի նախկին մենեջերն ասել է նաեւ, որ համագործակցությունը դադարեցնելու կոնկրետ ոչ մի պատճառ չկա. "Ուղղակի պայմանագիրն է սպառվել, որը կնքվել էր մեր միասին աշխատելու առաջին օրվանից, երբ նկարահանվեց առաջին տեսահոլովակը` "Արցունքիս մեջ”-ը: Այն Երկու տարին մեկ թարմացվում էր, հերթական երկու տարին լրացավ, ու էլ շարունակություն չեղավ”:

BRAVO.am-ի հարցին` արդյո՞ք համագործակցության խզումը կապ ունի նախորդ տարվա մենահամերգի ձախողման հետ, Արտավազդ Ամիրյանը պատասխանել է. "Այդ համերգի հարցերով մենք այսօր էլ զբաղվում ենք: Իսկ այլեւս միասին չաշխատելու որոշումը կայացվել էր մինչեւ մենահամերգը: Ըստ պայմանագրի` պարզ էր, որ համագործակցության ավարտը կլինի դեկտեմբերի 31-ին: Արամեն արդեն որոշել էր, որ մենք չպետք է աշխատենք իրար հետ”:

Մեր հաջորդ` Ամիրյանների եւ Արամեի համագործակցությունն այլեւս բացառվո՞ւմ է հարցին Արտավազդը հետեւյալ պատասխանն է տվել. "Դա այս պարագայում կախված է իրենից եւ իր նոր թիմից, որի հետ աշխատում է: Մենք միշտ պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ աշխատել, դա կլինի Արամեն, Ռազմիկ Ամյանը, թե Սոֆի Մխեյանը, մեզ համար նշանակություն չունի, կարեւորը լավ գործ անելն է: Իսկ մենք, կարծում եմ, այս տարիների ընթացքում Արամեի համար ու իր հետ լավ գործեր արել ենք, որը հանձնել ենք հեռուստադիտողին ու իր երկրպագուներին: Առայժմ համագործակցության ոչ մի եզրեր չունենք”:

Ինչպես հայտնի է` Արամեի եւ Ամիրյանների միջեւ բարեկամական կապ կա, Արտավազդի փոխանցմամբ էլ "գործնականից դուրս իրենց հարաբերությունները նորմալ են”. "Նման բաները չեն կարող անդրադառնալ մեր հարաբերությունների վրա: Այնպես որ, ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Մենք պարզաբանումներ տալիս ենք, ով չի ուզում, թող չտա”: 

Դիտումներ: 106 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: ARAME, Artavazd Amiryan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title