Հինգշաբթի, 28.03.2024, 11:43
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Block title
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 1 » Արամեն չի մեկնաբանում Ամիրյանների հետ համագործակցության դադարեցումը
09:57
Արամեն չի մեկնաբանում Ամիրյանների հետ համագործակցության դադարեցումը

Արամեի պրոդյուսերն այլեւս Արմեն Ամիրյանը չէ. երգիչն ու Հանրային ռադիոյի տնօրենը, մամուլում տարածված լուրերի համաձայն, դադարեցրել են համագործակցությունը:

Արամեն

Արամեի եւ Արմեն Ամիրյանի միջեւ տեղի ունեցած հնարավոր կոնֆլիկտի, առհասարակ համագործակցությունը դադարեցնելու հանգամանքներին ծանոթանալու նպատակով BRAVO.am-ը փորձեց կապվել Արմեն Ամիրյանի հետ, որի քարտուղարուհին նշեց` Արմեն Ամիրյանն այսօր զբաղվածության պատճառով չի կարող ժամանակ տրամադրել:

Ձախողվեցին նաեւ Արամեի նախկին մենեջերից` Արտավազդ Ամիրյանից թեմային վերաբերող մեկնաբանություն վերցնելու մեր փորձերը: Արտավազդը նախ մեր զանգերին չպատասխանեց, այնուհետեւ խնդրեց 15 րոպեից կապվել իր հետո, ապա կրկին չպատասխանեց հեռախոսազանգերին:

Արդյունքում BRAVO.am-ը ստիպված եղավ բավարարվել միայն մեկ կողմից ստացված տեղեկատվությամբ: Մենք զրուցել ենք ռեժիսոր Արտյոմ Հակոբյանի հետ, որն արդեն երկրորդ ամիսն է` համագործակցում է երգչի հետ. "Ստացա առաջարկ Արամեից, քննարկեցինք որոշ մանրուքներ, համաձայնության եկանք եւ սկսեցինք միասին աշխատել: Ես Արամեի պրոդյուսերը չեմ, համերգային տնօրենն եմ` մարդ, որը զբաղվում է համերգների հետ կապված կազմակերպչական աշխատանքներով եւ նաեւ կազմակերպչական որոշ այլ աշխատանքներով”:

Արամեի համերգային տնօրեն Արտյոմ Հակոբյանը կնոջ հետ

Մեր հարցին` ինչո՞ւ Արամեն այլեւս չի համագործակցում նախկին պրոդյուսերի եւ մենեջերի հետ, Արտյոմ Հակոբյանը հետեւյալ պատասխանն է տվել. "Այդ հարցը չի մեկնաբանվում Արամեի կողմից, ես առավել եւս չեմ մեկնաբանի, քանի որ ինքս էլ տեղյակ չեմ, մանրամասնորեն չեմ ուսումնասիրել եւ չեմ էլ պատրաստվում ուսումնասիրել պատճառները: Պարզապես ստացել եմ Արամեի կողմից առաջարկ եւ ընդունել եմ”:

Ինչպիսի՞ն է լինելու Արամեի` այս տարվա աշխատանքային գրաֆիկը, կրկին պարզաբանել է Արտյոմ Հակոբյանը. "2012-ի համերգային ցանկն է պլանավորվում: Հիմա ձայնագրվում են նոր երգեր, նոր տեսահոլովակներ են լինելու, մի խոսքով` ամբողջ տարվա աշխատանքային պլանն է գծվում, որոնց ուղղությամբ աշխատում ենք: Նշեմ, որ երբ սկսեցինք համագործակցել, արդեն պատրաստ էր "Իմ արեւ” երգի տեսահոլովակը , որը չեմ կարող համարել մեր համագործակցության ընթացքում արված աշխատանք”:

Արմեն Ամիրյանը

Համերգային տնօրենի խոսքերով, այս տարի մենահամերգ չի պլանավորվում. "Բայց դա էլ դեռ հստակ որոշված չէ, միանշանակ պատասխան այս հարցին չկա: Կարծում եմ, այս տարվա մեր աշխատանքը ի հայտ կգա հաջորդ տարի, ինչը մարդիկ կտեսնեն ե՛ւ մենահամերգի, ե՛ւ ձայնասկավառակի տեսքով: Մի խոսքով` այս տարին բուռն աշխատանքային է լինելու միանշանակ”:

BRAVO.am-ի հարցին, թե Արամեի եւ Արտյոմ Հակոբյանի համագործակցությունը հաստատող պայմանագիր կա՞, վերջինս հետեւյալ պատասխանն է տվել. "Պայմանագիրն այնքան էլ էական չեմ համարում: Կարծում եմ` հանդիսատեսի, ունկնդրի, ինչպես նաեւ հեռուստադիտողի համար էլ կարեւոր չէ դա: Կարեւորը, որ իրենք լսեն Արամեի նոր ստեղծագործությունները, դիտեն տեսահոլովակները եւ ուրախանան նրա ստեղծագործական կյանքով”:

Արտավազ Ամիրյանը, Արամեն եւ Հայկոն

Արտյոմ Հակոբյանը նշել է, որ այլ արտիստների հետ նույն ձեւաչափով չի աշխատում. "Ես ավելի շատ զբաղված եմ հեռուստատեսային պրոդյուսերական աշխատանքով, "Հեռուստառեստորանն” էլ մեր նախագիծն է: Կսկսեմ աշխատանքներս համատեղել”:

BRAVO.am-ը պատրաստ է արտահայտվելու հնարավորության տալ նաեւ Արամեի նախկին պրոդյուսերին եւ մենեջերին:
Դիտումներ: 384 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: Artyom Hakobyan, ARAME, Hayko, Armen Amiryan, Artavazd Amiryan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title