ՈՒրբաթ, 26.04.2024, 00:47
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Block title
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 18 » Արամեին գրոհո՞ւմ են մի շարք հարսնացուներ :)
14:03
Արամեին գրոհո՞ւմ են մի շարք հարսնացուներ :)


Արամեն այսօր Երգի թատրոն էր հրավիրել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների` մասնակցելու իր կազմակերպած հարսանեկան հավաքածուի ցուցադրությանը:). այս պահին դեռեւս շարունակվում են երգչի նոր տեսահոլովակի նկարահանումները:

"Դու, դու, դու” երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսուրայով զբաղվում է Արտյոմ Հակոբյանը. "Երգը նոր է, երբեւէ չի հնչել: Այն մեկի մասին է, ում փնտրել ու գտել է հերոսը: Հարսանեկան զգեստով մոդելներին կարելի է նաեւ ընկալել որպես սյուժեն ամբողջացնող գեղեցիկ հարսիկների: Տեսահոլովակում իր առանձնահատուկ դերակատարությունն ունի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը”:

Նշենք, որ տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել ու Արամեի կազմակերպած ֆեշն-շոուի հյուրերն են եղել երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը` սիրելիի` Մարտին Մկրտչյանի հետ, ոճաբան-մոդելավորող Արամ Նիկոլյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը, երաժիշտներ Ռիչարդ Մադլենյանը եւ Արսեն Գրիգորյանը, Երգի պետական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը եւ այլք:

BRAVO.am-ի հետ զրույցում Արամեն նշել է, որ երգը կատակային երանգ ունի. "Պետք չէ սեւեռվել հարս-մոդելների վրա ու հետեւություններ անել: Կարծում եմ, որ այս գործը եւս կսիրվի հանդիսատեսիս կողմից”:

Երգիչը նաեւ շնորհակալություն է հայտնել գործընկերներին, որոնք մասնակցում են նկարահանումներին."Վստահեցնում եմ, որ տաղավարից դուրս էլ նրանք պատրաստակամ են աջակցելու, ինչը փոխադարձ է”:



Արամեի փոխանցմամբ` երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կլինի շուտով:





 



Դիտումներ: 386 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: New klip, Du Du du, Anna tovmasyan, tesakolovak, ARAME | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title