Արամեի պատճառով Իվետան կորցրել էր իր «ես»-ը - 30 Հունիսի 2011 - ArameHay.do.am
Շաբաթ, 03.12.2016, 07:39
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Block title
Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 30 » Արամեի պատճառով Իվետան կորցրել էր իր «ես»-ը
08:27
Արամեի պատճառով Իվետան կորցրել էր իր «ես»-ը
 
Իհարկե, կցանկանայի, որ կողքիս լիներ սիրող տղամարդ, ում ամբողջովին կնվիրվեի, բայց հասկացա` այստեղ ինձ համապատասխան տղամարդու դեռ չեմ հանդիպել:
-Չի էլ եղե՞լ:
-Եղել է` երգիչ Արամեն…Պարզապես ես նրա մասին առ այսօր չեմ խոսել, որովհետև չեմ ցանկացել, որ կարծիք ձևավորվի, թե իր միջոցով ձգտում եմ ինչ-որ բանի հասնել: Մենք ծանոթացանք այն ժամանակ, երբ ես արձակուրդների ընթացքում պարզապես այցելում էի Երևան: Նա իմ երգերը շատ հավանեց, և մենք որոշեցինք զուգերգով հանդես գալ: Հետո աշխատանքային շփումների ընթացքում սիրահարվեցինք: Նա իմ առջև պայման դրեց, որ հրաժարվեմ երգելուց: Իսկ ես հնազանդ մարդ եմ` ծովի ալիքների պես` արտաքուստ անհանգիստ, բայց ներքուստ` խաղաղ, ու եթե մեկին սիրում եմ, նրա համար ամեն ինչ անում եմ: Այդպիսով մեկ տարի ընդհանրապես չերգեցի, վոկալի դասերի չհաճախեցի, Գերմանիայում ուսումս թողեցի, այնտեղ երաժշտական մի նախագծի մասնակցելու առաջարկից հրաժարվեցի և նրա համար եկա Հայաստան: Մենք լուրջ նպատակներ ունեինք. ես այնքան էի նվիրվել նրան, որ կորցրել էի իմ «եսը», ընկերներս, ծնողներս ինձ չէին ճանաչում: Այսօր ես ուրախ եմ, որ մեր ճանապարհները բաժանվեցին, որովհետև նա բոլորովին այլ աշխարհից է, ես` այլ: Նրա հետ իմ կապը սկսվեց, երբ 20-21 տարեկան էի, կողքիս ուժեղ մարդու կարիք ունեի և ուզում էի, որ նա հայ լինի, իսկ այսօր ես արդեն հասկանում եմ, որ նա այդ տղամարդը չէր, ով կարող էր ողջ կյանքում իմ կողքին լինել. իմ իդեալների հետ ընդհանրապես կապ չունի:
Դիտումներ: 72 | Ավելացրեց: ArameStar | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title