Երկուշաբթի, 11.12.2017, 14:39
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Մարտ 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Block title
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 12 » Արամեի նոր ու վտանգավոր արկածները :)
10:43
Արամեի նոր ու վտանգավոր արկածները :)

Արամեն նոր տեսահոլովակի նկարահանման համար արկածային իրավիճակների մեջ է ընկել, որի վերջնարդյունքը կդիտեք օրեր անց, իսկ հիմա առաջարկում ենք դիտել նկարահանման ընթացքը ներկայացնող մի քանի կադր:

"Ո՞ւր գնամ” երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, գործիքավորումն արել է ԴերՀովան: Տեսահոլովակի ռեժիսորը երգչի համերգային տնօրենն է` Արտյոմ Հակոբյանը, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը:

"Եթե համեմատենք իմ ռեպերտուարի երգերի հետ, չեմ կարող ոճային առումով այս երգի նման ռիթմիկ երգ գտնել: Ինձ համար նորություն է, նույնիսկ զարմանալի է, որ ինձ հարմարավետ եմ զգում այն կատարելիս”, - BRAVO.am-ին ասել է Արամեն:

Տեսահոլովակի սցենարը, ինչպես նշել է երգիչը, մշակել են ինքն ու ռեժիսորը.
"Իմաստն այն է, որ մի տղա, որի սիրելի հոբբին մեքենաներ գողանալն է, որոնցով էլ շրջում է քաղաքով, ձգտում է շքեղության, չունի դրա հնարավորությունը: Հերթական ավտոմեքենան գողանալիս նա ընկնում է տարբեր պատմությունների մեջ:): Կարծում եմ` իմ աշխույժ տեսահոլովակների շարքում յուրահատուկներից մեկը կդառնա”:

Երգչի փոխանցմամբ` տեսահոլովակը կունենա ակտիվ ու երիտասարդական սյուժե.
"Շաբաթների ընթացքում սցենարի տարբերակներ ենք մտածել, որոնք հնարավոր է օգտագործենք իմ հաջորդ տեսահոլովակների համար: Ընտրեցինք ամենապոզիտիվ սյուժեն: Աշխույժ ու դրայվոտ, մի քիչ երիտասարդական տեսահոլովակ կստացվի”:

Նկարահանումները տեւել են երկու օր` ակումբում, ավտոտնակում, կահույքի սրահի տարածքում, առանձնատանը եւ այլուր. "Առանց հանգստանալու ենք աշխատել, նույնիսկ գիշերը, մի քիչ հոգնել ենք, բայց գիտակցում ենք, որ վերջին ուժերն էլ պետք է հավաքենք, որ արդյունքը լավ լինի”:

Արամեի ընկերուհին` Աննան, եւս ներկա էր նկարահանումներին: Աղջիկը նշել է, որ շատ է հավանում իր սիրելիի նոր երգը. "Ես կադրում չեմ լինելու, միգուցե հաջորդ տեսահոլովակում նկարվեմ, որը մեր սիրո մասին կլինի, դեռ պարզ չէ”:

"Ո՞ւր գնամ” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է ապրիլի սկզբին: 



Դիտումներ: 97 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: tesaholovak, Anna tovmasyan, Artyom Hakobyan, ARAME, ur gnam | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Block title