Չորեքշաբթի, 24.04.2024, 19:18
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Block title
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 1 » Արամեի նոր մենեջերը Արտյոմ Հակոբյանն է
10:00
Արամեի նոր մենեջերը Արտյոմ Հակոբյանն է

Արամեի նոր մենեջերը Արտյոմ Հակոբյանն է: Երգիչն այլևս չի համագործակցում իր արդեն նախկին պրոդյուսեր Արմեն Ամիրյանի և մենեջեր Արտավազդ Ամիրյանի հետ: Մեզ հետ զրույցում Արամեն ասաց, որ համագործակցությունը դադարացվել է, որովհետև պայմանագրի ժամկետն է լրացել: "Բայց միասին չաշխատելը ընդհանարապես չի ազդում մեր անձնական շփումների վրա”,-նշեց երգիչը:

Արտյոմ Հակոբյանն ու Արամեն վաղեմի ընկերներ են: Հիմա նա նաև դարձել է Արամեի մենեջերը: "Արտյոմ Հակոբյանը զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով, բայց իմ գործերում վերջնական որոշումը կայացնում եմ ես”,-ասաց երգիչը:

Իսկ ինչ վերաբերում է Արամեի նոյեմբերին կայացած համերգի համար "Համլետ Մանիջոյան” ԱՁ-ին դատի տալուն, երգիչն ասաց, որ հենց ԱՁ-ի ղեկավարների խնդրանքով գործին ընթացք չի տրվել: "Բայց մարդիկ չի փոխվում, ինչպես անպատասխանատու կային, այդպես էլ մնացել են, ու ես կողմ եմ, որ նման մարդիկ պատժվեն իրենց անպատասխանատու քայլերի համար”,-ասում է սիրված երգիչը:
Արամեի վերջին ուրախ ու ինքնատիպ տեսահոլովակը նկարահանվել է մենահամերգի հաջորդ երկու օրերին: Բայց պրեմիերան, տարածումն ու տեղադրումն արդեն կատարել է Արտյոմ Հակոբյանը:
Արամեից իմացանք նաև, որ մոտ ապագայում նա մի շարք անակնկալներ է մատուցելու իր երկրպագուներին` նոր երգ, նոր տեսահոլովակ, նոր համերգային ծրագիր և այլն:


Դիտումներ: 377 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: Artyom Hakobyan, ARAME | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title