Արամեի ֆինասականում ամեն ինչ նորմալ է - 9 Սեպտեմբերի 2012 - ArameHay.do.am
Շաբաթ, 03.12.2016, 07:39
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Block title
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 9 » Արամեի ֆինասականում ամեն ինչ նորմալ է
11:44
Արամեի ֆինասականում ամեն ինչ նորմալ է

Վերջերս մեծ արձագանք գտավ երգիչ Արամեի՝ կարաոկե- ակումբ բացելու մասին լուրը: Պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ երգիչը հոկտեմբերին պատրաստվում է ''Արամե'' կարաոկե-ակումբը բացել:
- Լուրեր կան, որ ակումբի բացումը նախատեսվում է Արամեի ծննդյան օրը, այդպե՞ս է...
- Այո, ուզում ենք ծննդյան օրը լինի, բայց վերանորոգման աշխատանքները, հնարավոր է` մի քան օր ձգվեն:

- Ինչ կասեք համերգների մասին. Հայաստանում մենահամերգ սպասվո՞ւմ է:- Կարծում եմ` այս տարի ոչ, հաջորդ տարվա ընթացքում` միգուցե: Նոր մենահամերգ ունենալու համար նոր ծրագիր է հարկավոր, որի վրա աշխատում ենք հիմա: Երբ հասկանանք, որ պատրաստ ենք ուրիշ որակով մենահամերգի, դրա մասին, բնականաբար կհայտարարենք:

- Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Արամեի անձնական կյանքում:
- Ինքը թաքցնելու ոչինչ չունի, եթե գա ժամանակը, որ նշանվի կամ ամուսնանա, այդ մասին բոլորը կիմանան: Նման մտադրություն դեռ չունի:

- Խոսակցությունների համաձայն` Արամեի սեփական բիզնեսը նաև սպասվող հարսանիքի ծախսերը հոգալու համար է:
- Բոլոր այն մարդիկ, ովքեր տարածել են այդ ասեկոսեները, կարող են հանգիստ լինել. Արամեի ֆինանսականն առանց դրա էլ նորմալ է: Հրավերները շատ են, բուռն գործունեության մեջ է, մարդն ուղղակի սեփական բիզնես ունենալու ցանկություն ունի:

- Բոլորիս հայտնի է, որ Արամեն մեծացել է ՌԴ Ռոստով քաղաքում: Հնարավո՞ր է որոշ ժամանակ անց երգիչը որոշի ստեղծագործական գործունեությունը շարունակել Ռոստովում:
- Կարծում եմ` ոչ. նա հայ է, ստեղծագործում է հայ ազգի համար: Ժամանակին Հայաստան տեղափոխվելու պատճառներից մեկը հենց դա է եղել: Ինքը ցանկություն է ունեցել ստեղծագործել հենց իր ազգի համար:

Երգչի պրոդյուսերը նշեց նաև, որ ակումբի միջոցով հատուկ օրերի Արամեի երկրպագուները հնարավորություն կունենան շփվել նրա հետ:
Դիտումներ: 58 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: karaoke, ARAME | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title