Արամեի և Աննայի սիրային փորձությունը :) - 25 Հունվարի 2013 - ArameHay.do.am
ՈՒրբաթ, 09.12.2016, 02:54
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Հունվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Block title
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 25 » Արամեի և Աննայի սիրային փորձությունը :)
13:29
Արամեի և Աննայի սիրային փորձությունը :)

Արամեի և Աննայի սիրային փորձությունը :)

Արամեի և Աննա Թովմասյանի սիրո պատմությամբ շատերն են հետաքրքրված: Որոշակի ժամանակ ընկերություն անելուց հետո զույգը չթաքցրեց, որ միասին է, սակայն նրանց սիրո պատմությունն այդպես էլ գաղտնի էր պահվում: Ամանորին լրանում է նրանց ընկերության երկու տարին: Արդեն տեղյակ ես, որ տոներին ընդառաջ «Ես Yes!»-ը ներկայացրեց Արամեի և Աննայի սիրային բացառիկ հարցազրուցը:

Զույգին հյուրընկալեցինք մեր խմբագրությունում, նրանք մեկը մյուսին լրացնելով, երբեմն էլ հումորով ներկայացրին իրենց սիրո պատմությունը:

Մինչ հարցազրույցը կայքում ներկայացնելն, առաջարկում ենք ծանոթանալ զույգի սիրո խոստովանությանն ու այն փորձությանը, որը «Ես»-ը պատրաստել էր զույգի համաև: Տեսնենք, որքանո՞վ են Արամեն և Աննան ճանաչում միմյանց:

Արամե. սիրո խոստովանություն

- Սիրում եմ քեզ, աշխարհից շատ:



Աննա.սիրո խոստովանություն

- Ես քեզ շատ-շատ սիրում եմ: Դու իմ կյանքի իմաստն ես:



«Փորձություն» Աննայի համար :)Բլից հարցե Աննայի պատասխանները Արամեյի պատասխանները
- Ո՞րն է Արամեի սիրելի ուտեստը: - Ինքը սիրում է համով ուտել… դոլմա, խաշած միս: - Համով լինի, կուտեմ… դոլմա:
- Ի՞նչը կարող է նրան զայրացնել: - Երբ իրեն հակառակ են գնում: Եթե ինքը մի բան ասում է, ուրեմն` էդպես է: - Շատ բաներ:
- Վերջին անգամ որտեղի՞ց է ուշացել Արամեն: - Փորձում է չուշանալ, բայց… մի 2 օր առաջ նկարահանումներից ուշացանք: - Աշխատում եմ չուշանալ: Չեմ հիշում:
- Ո՞վ է եղել Արամեի մանկության սարսափը: - Դժվար ինչ-որ սարսափ ունեցած լինի: - Մթությունը:
- Ամանորի գիշերն Արամեն երազանք պահո՞ւմ է: - Այո, կարծում եմ, բոլորն էլ երազանք պահում են: - Երբեմն:
- Քո դիմելաձևերից ո՞րն է ամենաշատը սիրում Արամեն: - Մենք իրար դիմելու ոչ ստանդարտ ձևեր ունենք: Երբեմն մենք իրար ասում ենք բառեր, որոնց իմաստը ոչ ոք չի հասկանում, որովհետեև մենք դրանք հորինել ենք: ՙԲատուտ՚, ՙբատիկ՚, բայց ոչ այն բատուտները, որոնց վրա թռնում են: - «Բատիկ»:
- Քանի՞ տարեկանում է Արամեն առաջին անգամ սիրահարվել: - Դպրոցական տարիներին, երևի 9 տարեկանում: - Դպրոցական տարիներին, երևի 11-12 տարեկանում, չեմ հիշում:


Դիտումներ: 281 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: Anna tovmasyan, ARAME | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Block title