Շաբաթ, 20.04.2024, 09:20
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Մայիս 2008  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Block title
Գլխավոր էջ » 2008 » Մայիս » 12 » Արամե. «Իմ երկրպագուները ամենալավն են, ու ամենա տաղանդավորը…»
22:38
Արամե. «Իմ երկրպագուները ամենալավն են, ու ամենա տաղանդավորը…»
 
Մայիսի 22-ին տեղի ունեցավ Արամեի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Star City երաժշտական խանութում երգչի երկրպագուները հնարավորություն ունեցան շփվել երգչի հետ և ինքնագրերով ձայնասկավառակներ ստանալ: Այնուհետև մեկ այլ վայրում հավաքվել էին երգչի մտերիմները, մենք նույնպես այնտեղ էինք: Ձայնասկավառակի ձևավորմամբ զբաղվել է Արվին Քոչարյանը նա նաև զբաղվել է Արամեի առաջին` «սոՁայն» ձայնասկավառակի ձևավորման աշխատանքներով: Նոր ձայնասկավառակում ընդգրկված են Մարինա Թագակչյանի հեղինակային երգերից: Արամեն նույնպես ունի հեղինակային երգեր, ինչպես նա ասաց, հատուկ չի ցանկացել երգեր գրել, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել:

Նաև նշեմ, որ նույն օրը տեղի ունեցավ նաև Արամեի պաշտոնական վեբ-կայքի շնորհանդեսը (www.arame.am): Երգչի երկրպագուները այնտեղ կարող են գտնել Արամեի կենսագրությունը, նրա նկարները, տեսահոլովակները, նաև շուտով կբացվի նոր էջ, որտեղ կներկայացվեն մի շարք հետաքրքիր աքսեսուարներ, որոնք կվաճառվեն երգչի կայքի միջոցով:
Արամե      
«Կրկին անգամ ուզում եմ նշել, որ իմ երկրպագուների շնորհիվ է, որ ես հիմա աշխատում եմ շատ նորություններ մատուցել նրանց, նրանք ինձ ոգեշնչում են, տալիս են նոր մտքեր, մտահղացումներ: Նրանք միշտ գնաատում են իմ կատարած աշխատանքը, ես էլ նրանց եմ սիրում ու գնահատում, նրանք ամենալավն են ու ամենատաղանդավորը:


Արտավազդ Ամիրյան

«Կարծիք կար, որ այս ձայնասկավառակում ընդգրկված են ժողովրդական ոճի երգեր: Ուզում եմ ասել, որ դա այդպես չէ, այստեղ կան երգեր և դիսկո ոճում, կան նաև դանդաղ հանգիստ երգեր, և իհարկե ուրախ պարային 6/8 կոչվող երգեր»:

Սոֆի Մխեյան

«Աեմնաբարին եմ նրան մաղթում, իրան շատ սիրում ու հարգում եմ, և որպես մարդ, և որպես երգիչ, նա մեծ քայլերով գնում է առաջ, թող շարունակի, բոլոր խոչընդոտները հաղթահարի, նա արժանի է լավագույնին: Եատ ուրախ եմ որ շոու-բիզնես կոչվածում կա Արամեն»: Ուռա՜ Արամե:

Արսեն

«Այն բոլոր համերգների ժամանակ, որ ես տեսել եմ հանդիսատեսի սերը նրա նկատմամբ, եռապատկվի: Օրեցոր համալրվում են նրա հանդիսատեսի շարքերը, կարծում եմ, որ նրա հանդիսատեսը պետք է բազմապատկվի, քառապատկվի, և որպես արտիստ, միշտ կարողանա վերադարձնել այդ սերը հանդիսատեսին»:

Սյոմա Կոդաբաշյան

«Մաղթում եմ նրան ամենալավը, այն ինչ ինձ կցանկանամ: Իսկ ինձ մաղթում եմ ամենալավը, ամենաբարին, ամենասիրունը ու ամենաշատը»:


Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 1050 | Ավելացրեց: ArameStar | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Ani  
0
)))))))))

Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title