ՈՒրբաթ, 29.03.2024, 18:40
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Դեկտեմբէր 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Block title
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբէր » 12 » Արամե. Երգիչը ցանկանում է բացահայտել դասական վոկալի գաղտնիքները
08:46
Արամե. Երգիչը ցանկանում է բացահայտել դասական վոկալի գաղտնիքները

Mardik.am-ի Էքսկլյուզիվ հարցազրույցը ճանաչված և սիրված երգիչ Արամեի հետ:

Mardik.am-Արամե, ինչո՞վ էր նշանակալից 2011 թ. Ձեզ համար:

Արամե-Առհասարակ, գործի առումով, տարին կարող է վատ լինել միայն այն ժամանակ, երբ որ դու ոչ մի բան չես անում: Եվ քանի որ աշխատել եմ ամբողջ տարին, պարապ չեմ նստել, կարող եմ ասել, որ 2011 թ. ինձ համար լավ տարի էր: Ունեցա նոր ձայնասկավառակ, բազմաթիվ համերգներ, շրջագայություններ: Իհարկե 2011 թ. և´ լավը եղավ, և´ վատը, սակայն ամենակարևորն` առողջ անցավ: Չեմ ցանկանում առանձնացնել կոնկրետ որևէ իրադարձություն, որովհետև ինձ համար բոլորն էլ շատ կարևոր են:

Mardik.am-Շուտով ևս մեկ տարի պատմության գիրկը կանցնի։ Այս տեսանկյունից հետաքրքիր է` արդյոք տարիների ընթացքում չի՞ փոխվել աշխատանքի հանդեպ Ձեր վերաբերմունքը:

Արամե- Գիտեք, ինքս ինձ համեմատելով առաջվա և ներկայի Արամեի հետ, կարող եմ ասել, որ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Որովհետև երբ ես նոր էի սկսում, ինձ մոտ հետաքրքրվածությունը, տրամադրվածությունն ուրիշ էր, այժմ ամեն ինչ ավելի հավասարակշռված է: Բացի այդ, ժամանակն է ստիպում փոխվել: Ինձ թվում է բոլորի մոտ էլ այդպես է լինում, չնայած կան մարդիկ, ովքեր 50-60 տարեկանում շատ երիտասարդ են, դա գերազանց է, սակայն կարծում եմ` հասունացման այս ժամանակահատվածը կյանքի նորմալ պրոցես է:

Mardik.am – Արամե, շոու բիզնեսի ոլորտում գործունեություն ծավալելու համար կամ, առհասարակ, կյանքում Ձեզ խանգարող բնավորության ո՞ր հատկություններից եք ցանկանում ազատվել, եթե այդպիսիները կան:

Արամե – Ամեն ինչն ուղիղ իմաստով եմ հասկանում, ենթատեքստեր չեմ որոնում: Դեռ չեմ սովորել այդ ենթատեքստով խոսելը`ասել մի բան, մտածել ուրիշ բան: Կարծում եմ` սա բացասական, սակայն, ինչպես ցույց է տալիս կյանքը, օգտակար երևույթ է: Կյանքը պարտադրում է, որպեսզի դու մի քանի միտք ունենաս։ Ինձ համար, սակայն, դա անընդունելի է, այդ իսկ պատճառով ես այդ կերպ չեմ կարողանում դրսևորել ինձ: Ամեն անգամ ծանոթանալով մարդկանց հետ, փորձում եմ սկսել մաքուր էջից, սակայն գալիս է մի ժամանակահատված, երբ հասկանում ես, որ պետք չէր:

Mardik.am – Իսկ կատարողական արվեստում նոր ուղղություններ ուսումնասիրելու ցանկություն չի՞ առաջացել:

Արամե – Անկեղծ ասած, այժմ հետաքրքիր բան ասեմ ձեզ` շատ եմ ուզում ուսումնասիրել դասական վոկալը: Կա մտավախություն, որ կատարողականում փոփոխություններ լինեն` կհրաժարվեմ այդ մտքից, եթե փոփոխությունները շատ լինեն, բայց ինձ համար հետաքրքիր է: Դեռ ժամանակ չունեմ այդ ամենով զբաղվելու, սակայն ազատ ժամանակ ունենալուն պես` անպայման:

Mardik.am – Ինչով է պայմանավորված դասականի հանդեպ այդ հետաքրքրությունը:

Արամե- Պարզապես երբ հասկանում ես, որ շատ բան արել ես, ուզում ես տեսնել`էլ ինչ անելիքներ կան, ինչպես այլ կերպ դրսևորես քեզ: Որովհետև Հայաստանում առկա մենթալիտետի պատճառով շատ բարդ է նոր բաներ մոգոնելը, այդ իսկ պատճառով դու ինքդ քեզ պետք է կատարելագործես: Դասականի հանդեպ իմ հետաքրքրությունը չի նշանակում, որ ես պետք է դասական երգեր երգեմ`ոչ, պարզապես ես կիմանամ նաև դասական վոկալի գաղտնիքները:

Mardik.am- Կարիերայում որն է այն գագաթնակետը, որին ձգտում եք:

Արամե-Այն, ինչին ես ձգտել եմ, փառք Աստծո, հասել եմ: Այժմ ձգտում եմ նրան, որպեսզի այդ ամենը պահպանեմ: Ցանկանում եմ չհիասթափեցնել այն մարդկանց, ովքեր լսում են ինձ: Շրջագայում եմ ամբողջ աշխարհով, հանդիպում եմ հայ համայնքների հետ, նրանք իմ կարիքն ունեն, ինչն ինձ համար շատ ուրախալի է: Դա է ամենակարևորը, հետո միայն տեխնիկական հարցերը`մեծ բեմերը և այլն: Ժամանակի առկայության դեպքում անպայման կհասնեմ դրան: Իսկ այժմ պետք է շարունակեմ անել այն, ինչ արել եմ` աշխատել, երգել լավ երգեր, դրական լիցքեր հաղորդել, որպեսզի նրանք ինչ-որ ժամանակահատված կտրվեն առօրյայից:

Mardik.am- Կարո՞ղ եք ասել` ներկայում որն է ձեր ասելիքը երգերի միջոցով :

Արամե-Գիտեք, երևի սերն է, մաքրությունը, բարությունը։ Իմ երգերում սերն է գերակշռում, այդ թվում նաև հայրենիքի նկատմամբ: Շատ եմ սիրում իմ հայրենիքը, հայերին: Անկախ ամեն ինչից`լավ ու վատ մարդկանց հանդիպելուց հետո հասկանում ես, որ իրավունք չունես չարանալու և մի քանի վատ մարդկանցով դատել ողջ ազգի մասին, դա սխալ է: Ես միշտ մարդկանց նայում եմ այն աչքերով, որոնցով կնայեի ինձ: Երևի սխալ եմ անում` բոլորը չեն կարողանում ինձ նման անել, ես էլ չեմ կարողանում նրանց նման անել, այնուամենայնիվ, ամեն անգամ ուզում եմ լավը տեսնել:

Mardik.am – Արամե, ըստ Ձեզ, կյանքում ինչն է կարևոր կարիերան, թե ընտանիքը:

Արամե – Կարծում եմ` յուրաքանչյուր հայի համար` հայ տղայի, հայ աղջկա համար ընտանիքն, իհարկե, առաջին տեղում է: Ինձ համար բոլորից կարևորն իմ ընտանիքն է, սակայն դեռ չունեմ անձնականս: Եվ դա բնական է: Հավատացեք, որ շատ բաներ արվում են հենց իրենց համար, որ իրենք էլ ինձանով հպարտանան, ուրախանան…

Mardik.am – Հաջորդ տարվա հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

Արամե – Մյուս տարի կկայանա իմ նոր տեսահոլովակի պրեմիերան, ևս մեկը կնկարահանվի: Արդեն սկսել եմ աշխատել նոր ձայնասկավառակի վրա…ունեմ շատ շրջագայություններ, որոնք արդեն ծրագրավորված են մինչև օգոստոս ամիսը: Դեռ այդքանը, լինելու են հետաքրքիր նախագծեր, նոր զուգերգ, բայց դեռ չեմ ցանկանում ասել` ում հետ:

Mardik.am – Իսկ որտե՞ղ եք պատրաստվում դիմավորել Ամանորը:

Արամե – Տանն եմ լինելու, իմ ընտանիքի հետ: Մի քանի հրավերներ եղան, սակայն նրանց ընդունման դեպքում անհարմար գրաֆիկ կստացվեր, այդ իսկ պատճառով որոշվեց, որ ոչ մի տեղ չգնամ, լինեմ տանը, իմ ընտանիքի հետ….Նոր տարին ընտանեկան տոն է:

Դիտումներ: 512 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: ARAME | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title