Հինգշաբթի, 18.04.2024, 06:25
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Block title
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 9 » Արամե. «Երազանքս արդեն իրականանում է» :)
11:47
Արամե. «Երազանքս արդեն իրականանում է» :)
Դեռ 1 տարի առաջ Արամեն «Ես»-ին տված հարցազրույցում ասել էր. «Ուզում եմ մեեեծ կարաոկե-ակումբ ունենալ» և պատմել, որ իր երազանքների կարաոկեում կանցկացվեն համերգներ, լուրջ միջոցառումներ:

Այսօր արդեն հաշված օրեր են մնացել երգչի՝ երազանքին հասնելուն: Այժմ «Արամե» կարաոկե ակումբի վերանորոգման վերջին աշխատանքներն են իրականացվում: Երգիչը նախատեսում է բացումն անել իր տարեդարձի օրը՝ հոկտեմբերի 10-ին:

Ակումբի արտաքին դիզայնն ընտրելու համար երգիչը համագործակցել է տարբեր դիզայներների հետ: Արամեն շատ պահանջկոտ է կարաոկեին վերաբերող բոլոր հարցերում. երգիչը նշեց, որ երգացանկում որոշ սահմանափակումներ կլինեն. «Փորձել ենք սահմանափակումները քիչ անել, այնուամենայնիվ կան երգեր, որոնք մեզ մոտ չեն լինելու, օրինակ "Доля воровская”-ն: Խոսքն այն մասին չէ, որ այդ երգը վատն է կամ լավը, ուղղակի ակումբի «դեմքին» չի համապատասխանում»,- esyes.am-ին ասաց Արամեն:



«Արամե» կարաոկե ակումբի բացումը երգիչը նախատեսում է անել իր տարեդարձի օրը՝ հոկտեմբերի 10-ին:

Ակումբը վերահսկվելու է, որպեսզի չվերածվի այնպիսի կարաոկեների, որտեղ հաճախ խառնաշփոթ է առաջանում այցելուների ոչ պատշաճ վարքի պատճառով: «Ուզում եմ իմ կարաոկե հաճախեն այն մարդիկ, ովքեր սիրում են լավ ժամանակ անցկացնել, լավ երգեր երգել ու ուրախանալ» ,- նշեց երգիչը:
Արամեական ակումբում նկատելի կլինի նրա ձեռագիրը: Փորձելով պահպանել բազմազանությունը՝ նա արել է այն, ինչն, ի վերջո, իրեն դուր է գալիս:) Երգչի ճաշակը որոշակիորեն անդրադարձել է նաև մենյուի վրա, օրինակ, կլինեն նրա սիրելի սերուցքային ապուրները: «Կարաոկեն այնպիսին է լինելու, ինչպիսին այն ժամանակ պատկերացնում էի և ձեզ պատմում: Շատ երկար եմ երազել այդպիսի կարաոկեի մասին և երազանքս արդեն իրականանում է»,- esyes.am-ին ասաց Արամեն:


«Ուզում եմ իմ կարաոկե հաճախեն այն մարդիկ, ովքեր սիրում են լավ ժամանակ անցկացնել, լավ երգեր երգել ու ուրախանալ» ,- նշեց երգիչը

Ակումբի բացման օրը Արամեն անակնկալներով լի երեկո է խոստանում:) Այդ օրը կկայանա նաև նրա նոր տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է «Ու՞ր ես, ջանս» երգի հիման վրա: Մի փորձիր մտաբերել, թե դա որ երգն է, որովհետև այն առաջին անգամ տեսահոլովակի պրեմիերայի օրն է հնչելու:)
Բացման օրվա համար Արամեն հստակ շոու-ծրագիր չի մշակել: Երգիչն այդ օրը շոու-բիզնեսցիներին և ընկերներին է հյուրընկալելու և չի բացառում, որ նրանցից ոմանք երգելու ցանկություն ունենան, բայց նախնական պայմանավորվածություն չունի: Այժմ Արամեի երկրպագուներին ամենահուզող հարցի մասին:). գրեթե հստակ է, որ բացման օրը փակ երեկույթ կլինի և երկրպագուները չեն կարողանա ներկա լինել: Պատճառն այն է, որ հյուրերը շատ են լինելու և տեղը փոքր կլինի, սակայն Արամեն խոստանում է չուշացնել ակումբի «բացումը» հատուկ ձեզ համար:) Պաշտոնական բացումից օրեր անց երգիչը հանդիպում կունենա երկրպագուների հետ:
Արամեն նախատեսում է ակումբում հաճախ հանդիպումներ ունենալ երկրպագուների հետ, բացի այդ՝ երգիչը ծրագրում է այնտեղ համերգներ կազմակերպել տարբեր երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:

«Կարաոկեն այնպիսին է լինելու, ինչպիսին այն ժամանակ պատկերացնում էի և ձեզ պատմում»,- esyes.am-ին ասաց Արամեն
Ի դեպ, գնային քաղաքականության մասին. երգչի պրոդյուսերը՝ Արտյոմ Հակոբյանը, նշեց, որ գործելու են միջին սակագներ. «Չեմ կարող ասել, որ ամեն ինչ շատ մատչելի է լինելու, բայց դա չի նշանակում, որ թանկ է լինելու: Սակագները կազմելիս հաշվի է առնվել Հայաստանում ապրող մարդկանց վճարունակությունը: Փորձել ենք այնպես անել, որ բոլորն էլ կարողանան գալ»,- ասաց Արտյոմն ու հավելեց, որ աղջիկների համար մուտքն ազատ է լինելու, տղաների համար՝ վճարովի:


Ակումբի բացման օրը Արամեն անակնկալներով լի երեկո է խոստանում:
)
Դիտումներ: 408 | Ավելացրեց: ArameStar | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title