Հինգշաբթի, 28.03.2024, 17:06
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Մարտ 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Block title
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 10 » Արամե. “Չեմ կարծում, որ նշանվելը վատ արարք է:)”
10:45
Արամե. “Չեմ կարծում, որ նշանվելը վատ արարք է:)”


Արամեն առաջիկայում նոր տեսահոլովակ կներկայացնի, մինչեւ օգոստոս պլանավորված են համերգներ արտերկրում, բացի այդ իր հեղինակային երգը շուտով կկատարի երգչի ընտրյալը` Աննա Թովմասյանը:

"Դեռ չի ձայնագրվել, բայց երգը պատրաստ է: Ես դեմ չեմ, որ նա երգի, թեեւ երբեք էլ չեմ թաքցրել՝ չեմ ցանկանա ինձ պես շատ զբաղված լինի գործերով: Իսկ այս ժամանակաշրջանում բուռն աշխատանք չենք կատարում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Արամեն:

Հիշեցնենք, որ երգչի ընտրյալն ունի ընդամենը մեկ երգ` "Խոսքերն ավելորդ են”: Իսկ սիրելիի՝ իրեն նվիրած երգի մասին աղջիկը դեռ նախորդ տարի էրպատմել:

Արամեն հերքել է այն խոսակցությունները, թե ինքն ու Աննան իբր գաղտի նշանվել են. "Եթե որոշենք նշանվել, չենք թաքցնի, քանի որ չեմ կարծում` վատ արարք է, որը ես պետք է անեմ ու գաղտնի պահեմ: Մեծ սիրով կհայտնեմ իմ նշանադրության մասին, սպասենք այդ օրվան:

Արամեն այժմ պատրաստվում է հերթական տեսահոլովակի նկարահանմանը. "Մինչեւ ամսվա վերջ պատրաստ կլինի. ուրախ, աշխույժ երգ է: Հաճախ տրամադրությունս փոխվում է, օրինակ` հիմա բարձր տրամադրություն ունեմ, գարնանային նոր լիցքեր եմ ստացել, ավելի ուրախ երգեր եմ երգում”:

BRAVO.am-ը նաեւ տեղեկացրել է, որ երգչն այժմ համագործակցում է Արտյոմ Հակոբյանի հետ, որն իր համերգային տնօրենն է: "Տարվա վերջում նախատեսում ենք շատ գեղեցիկ համերգ, չնայած՝ տարվա ընթացքում եւս կմասնակցեմ համերգների: Դեռ հաստատ որոշված չէ, բայց հնարավոր է` մենահամերգներ ունենամ Միացյալ Նահանգներում”,- նշել է նա:

"Իմ կյանքի կարեւոր մրցանակներն արդեն ստացել եմ”. Արամե

Առաջիկայում կմասնակցի՞ մրցանակաբաշխությունների, երգիչը դեռ հստակ չգիտի. "Երբ մի քանի մրցանակաբաշխություն է լինում, մի տեսակ ամեն ինչ կրկնվում է… Մրցանակների քանակը չէ, որ պետք է որոշի ինչ-որ բան, կարծում եմ` ժողովրդի սերն է ինձ որպես երգիչ պահում, քան մրցանակները: Ինձ համար մի քիչ ամոթ է վազել մրցանակների հետեւից. իմ կյանքի կարեւոր մրցանակներն արդեն ստացել եմ, հիմա կարեւորն այդ ամենը պահելն ու գնահատելն է”:

Արամեի հավաստմամբ` իր գործընկերների հետ չի մրցակցում, լարվածություն չի ստեղծում. "Մենք բոլորս ընկերներ ենք, կցանկանայի, որ բոլորի մոտ էլ ամեն ինչ ստացվեր, բոլորը լինեին սիրված, պահանջված: Գիտեմ` դա ինչ է երգչի համար: Հաջողություն այն մարդուն, որը սիրում է երաժշտությունը, ոչ թե երգում է, որ ուղղակի իրեն փողոցում ճանաչեն”:

Դիտումներ: 404 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: Anna tovmasyan, ARAME | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title