ՈՒրբաթ, 29.03.2024, 16:43
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title
Գլխավոր էջ » Նյութերի արխիվ


«Վատ, անհանգիստ քնած, շուտ արթնացած, քիչ խոսացող»,- ծննդյան 27-րդ տարեդարձին կազմակերպված մենահամերգի առավոտը այսպես է պատկերացնում երգիչ Արամեն։
Երեկ Մարզահամերգային համալիրում, որտեղ հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու նրա «Իմ կյանքի 27-րդ առավոտը» անվանումով մենահամերգը, Արամեն իր պրոդյուսեր Արմեն Ամիրյանի հետ լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ իր մենահամերգին բեմի վրա կլինեն ավելի քան 100 հոգի` պարողներ, երաժիշտներ, երգիչներ։ Պրոդյուսեր Արմեն Ամիրյանն ասաց, որ իրենք ամեն ինչ արել են թատերականացված լավ շոու կազմակերպելու համար։ «Մեր հայ իրականության մեջ, գոնե հայ արտիստների համերգային ծրագրերում նման թատերականացված ներկայացում մինչեւ օրս, որքանով որ ես եմ տեղյակ, չի եղել։ Երկու տարուց ավելի պատրաստվել ենք։ Վերջապես եկավ ժամանակը, եւ որոշեցինք երգչի արած աշխատանքը հանրագումարի ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 354 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 13.12.2009 | Մեկնաբանություններ (0)

Իր առաջին մենահամերգը երգիչ Արամեն կանցկացնի երեւանյան ամենամեծ համերգասրահում` մարզահամերգային համալիրում, իր ծննդյան օրը` հոկտեմբերի 10-ին: Դա է պատճառը, որ համերգի համար ընտրվել է «Իմ կյանքի 27-րդ առավոտը» խորագիրը:
«Մ
ենահամերգն է պատճառը, որ չկարողացանք մասնակցել Եվրատեսիլին, չէինք կարող մեր ուժերը վատնել այդ ուղղությամբ: Մեր նախագծերը մի փոքր այլ են հիմա, դեռ չենք մտածում գալիք տարվա մասնակցության մասին, ամեն ինչ պարզ կլինի մենահամերգից հետո», - այս մասին երգիչն ու իր պրոդյուսերը` Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը լրագրողներին հայտնել են ասուլիսի ժամանակ:

Հոկտեմբերի 10-ի մենահամերգի ժամանակ հնչելու է 31 կատարում, որոնցից 3-ը դուետներ են Անի Ամիրյանի, Հայկոյի եւ Նունե Եսայ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 351 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 12.12.2009 | Մեկնաբանություններ (0)

Bravo.am-ի բացառիկ հարցազրույցը հոկտեմբերի 10-ին կայանալիք համերգի նախօրեին

Արամեն իր "կյանքի 27-րդ ԱՌԱՎՈՏԸ”` ծնունդը, երկրպագուների հետ է նշելու: Հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգչի առաջին մենահամերգը:

- Մի տարի առաջ ասել ես, որ հաջողությանդ ժամին 5 է պակաս: Առաջին մենահամերգ... աստեղային ժա՞մդ է :

- Չէի կարծում, որ այդքան դժվար կլինի կռահելը` երբ է հաջողությանդ ժամը: Բայց առաջին մենահամերգն արդեն հաջողության կնիք է: Հիմա իմ հաջողության ժամին 4 օր է պակաս (ժպտում է):

- Ո՞ւմ մտահղացումն է մենահամերգը կոչել "Իմ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 413 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 12.12.2009 | Մեկնաբանություններ (0)

Արամեն գնաց Երեւանից, եկավ, հիմա նորից է մեկնելու, բայց ժամանակ է գտել` նոր տեսահոլովակ նկարահանելու: Հեղինակային երգ է. "Ո՞նց անեմ”-ի խոսքերն ու երաժշտությունը Արամեն է գրել: Երեկ Երեւանի կենտրոնական փողոցներում երգչին նվագախմբի հետ բեռնատար մեքենայի վրա երգելիս եք տեսե՞լ: Ուրեմն նոր տեսահոլովակի նկարահանումների մասնակիցն եք:):



Արամեն իր նոր` "Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին


"Աշխույժ, պարային, լավ տրամադրություն հաղորդող 6/8 է: Պետք է աղջիկն ինձ ասի` ոնց անեմ. այդպես եմ երգում: Երկար ժամանակ է` տեսահոլովակ չէի նկարահանել: Իմ երկրպագուներն ու հանդիսատեսը երեւի թե կարոտել են:): Պետք է նրանց ու ինձ ինչ-որ բանով ուրախացնեմ”,- ասաց երգիչը:

"Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակը Միհրան Ստեփանյանն է նկարահանում: Ռեժիսորը մինչ այս Արամեի հետ աշխատել է այլ կարգավիճակում: "Տեսահոլովակներիս գրեթե ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 418 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 09.12.2009 | Մեկնաբանություններ (0)


Վերջերս «Yere1» ծրագրի ժամանակ հայտնի դերասան եւ հումորիստ Հովոն (Հովհաննես Ազոյան) հրապարակեց երգիչներ Արամեի (077-18-17-17) եւ Միշոյի (093-...) հեռախոսահամարները` դրանով փորձելով վրեժ լուծել վերջիններից այն բանի համար, որ «Ֆորտ Բոյար» ծրագրում, կատակելով, որպես նշանաբան նրանք ընտրել էին Հովոյի 093-... հեռախոսահամարը:
Մամուլում տեղեկություն եղավ, որ այն ժամանակ Հովոյի հեռախոսին մեկ օրվա մեջ 60 հազար զանգ էր եկել: Զանգել էին հումորիստի երկրպագուները, բարեկամները, ծանոթները` Հայաստանից ու արտասահմանից: Ընդ որում, զանգահարողները, բացի իրենց սերն ու համակրանքը արտահայտելուց, ըստ մամուլի նույն հրապարակման, նաեւ հակակրանք էին արտահայտել, ասել էին, որ ուղղակի զանգել էին Հովոյի ձայնը լսելու, խնդրել էին այլ հայտնի մարդկանց համարներ եւ այլն: Արդյունքում, հիմա Հովոն հրաժարվել է տարիներ շարունակ իրեն պատկանող այդ հեռախոսահամարից եւ նորը ձեռք բերել: Եւ միայն վերջերս, թերեւս` երկար մտորելուց հետո, Հովոն իր այդ «տ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 396 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 15.05.2009 | Մեկնաբանություններ (0)

Հոկտեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Արամեի առաջին մենահամերգը։ Պետք է նշել, որ համերգի ճիշտ ժամին 8 հազար տեղանոց դահլիճի կեսն էլ չէր լցվել։ Իհարկե, դա այդպես չմնաց. համերգը մոտ մեկ ժամ ուշացումով սկսվեց, եւ մինչ այդ դրսում առանց տոմսի սպասող մարդիկ ու համերգի կազմակերպիչների ծանոթները հասցրեցին այդ մասին տեղեկանալ ու դահլիճ մտնել։ Հիշեցնենք, որ տոմսերի արժեքը 2,500-15,000 դրամ էր։ Թեեւ համերգի կեսից Արամեի ձայնը փոքր-ինչ տեղի տվեց, բայց բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Դահլիճում հանդիսատեսի քննարկած միակ տհաճ թեման այն էր, որ Արամեի ծննդյան օրվա առիթով բեմում տեղադրված էկրանի վրա «Ծնունդդ շնորհավոր» բառակապակցության «ծնունդդ» բառն ավարտվում էր «տ» տառով (Օրինակ` Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռոբերտ Գեւորգյանցի կինը ամուսնու հետ վիճում էր, որ «տ»-ով գրելը ճիշտ է)։
Դիտումներ: 357 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 14.05.2009 | Մեկնաբանություններ (0)

 
Մայիսի 22-ին տեղի ունեցավ Արամեի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Star City երաժշտական խանութում երգչի երկրպագուները հնարավորություն ունեցան շփվել երգչի հետ և ինքնագրերով ձայնասկավառակներ ստանալ: Այնուհետև մեկ այլ վայրում հավաքվել էին երգչի մտերիմները, մենք նույնպես այնտեղ էինք: Ձայնասկավառակի ձևավորմամբ զբաղվել է Արվին Քոչարյանը նա նաև զբաղվել է Արամեի առաջին` «սոՁայն» ձայնասկավառակի ձևավորման աշխատանքներով: Նոր ձայնասկավառակում ընդգրկված են Մարինա Թագակչյանի հեղինակային երգերից: Արամեն նույնպես ունի հեղինակային երգեր, ինչպես նա ասաց, հատուկ չի ցանկացել երգեր գրել, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել:

< ... Կարդալ շարունակությունը »
Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 1044 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 12.05.2008 | Մեկնաբանություններ (1)

-Պենելոպա Կրուզին եմ շատ հավանում:

Ակնհայտ է, որ նա գեղեցկուհի չէ, նույնիսկ արտաքին որոշ թերություններ ունի, բայց ինձ համար նա շատ գրավիչ է:ես սիրում եմ նման կանանց:

Շատ եմ հավանում Լարա Ֆաբիանին:

Նույնիսկ մի հայ աղջկա եմ ճանաչում, ով շատ նման է նրան:

Համակրում եմ նաև Գոհար Գասպարյանին:
... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 575 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 11.01.2008 | Մեկնաբանություններ (0)

Քաղաքում մարտի 8-ին կայանալիք համերգների ցուցապաստառների նկարներից մի քանիսը պակասում են: Իսկ երգիչ Արամեի նկարները բացակայում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում տեղադրված գրեթե բոլոր ցուցապաստառներից: Մոտակա սրճարանների գիշերային պահակներից մեկը «Ա1+»-ին պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել Արամեի նկարների առեւանգումը. «Մոտավորապես Ժամը 23:30-ն էր, երբ ցուցապաստառների կողմից ձայներ լսեցի:
Որոշեցի ստուգել, թե ինչ է կատարվում: Ցուցապաստառներին չհասած տեսա, թե ինչպես են մոտ 16 տարեկան երկու աղջիկներ դանակով պաստառից մի նկար կտրում: Բղավեցի վրաները եւ մոտ վազեցի, սակայն հասցրեցին նկարը փախցնել: Երկու օր անց այդ նույն աղջիկները մյուս պաստառից էլ այդ նույն երգչի նկարը պոկեցին»:
Այդ աղջիկներին հավանաբար 2 նկարը բավական չի եղել, քանի որ Արամեի նկարը բացակայում է նաեւ Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղադրված ցուցապաստառից:
Բացի Արամեի նկարից ցուցապաստառներից բացակայում են նաեւ երգչուհիներ Արմինկայի եւ Սիլվա Հակոբյանի նկար ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 398 | Ավելացրեց: ArameStar | Ամսաթիվ: 12.05.2007 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 8 9 10
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title