Հինգշաբթի, 25.04.2024, 21:54
Ողջույն Հյուր

ArameHay.do.am

Արամե
Որոնել
ok.ru...
Календарь
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Block title
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 4 » 3 տարի անց
11:05
3 տարի անց

2009թ հոգտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արամեի առաջին մենահամերգը

Մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր, համերգին ներկա էին Արամեի երկրպագուները, հարազատները, ընկերները: Իրադարձություններն այնքան շատ էին, որոնք պատմելու համար ինձ հարկաոր է մի քանի էջ, սակայն ես մենահամերգի մասին չեմ խոսի, այլ կպատմեմ մենահամերգի <<հերոսուհու>>՝ Արփինեի մասին:

Ո՞վ է նա, ինչու՞ և ինչպե՞ս հազարավոր երկրպագուների մեջ Արամեն հենց նրան համբուրեց, ինչպե՞ս արձագանքեցին երգչի երկրպագուները: Այս հարցերի պատասխանները ես փորձեցի պարզել հենց Արփինեից:

Արփինե Հայրապետյան

Ծնվել է 1995թ մարտի 28-ին Երևանում: Այժմ սովորում է <<Երգի պետական թատրոնո>>_ում՝ ապագա լրագրող է:

Արփինեն Արամեի երկրպագու է: 2009թ հոգտեմբերի 10-ին նա էլ մյուս երկրպագուների պես շտապում էր ներկա գտնվել իր սիրած երգչի մենահամերգին: Բեմի ձախ կողմում կանգնած երկրպագուհին, ամբողջ համերգի ընթացքում ծափահարում էր, պարում, երգչի հետ զուգահեռ երգում:

Հերթական երգն էր <<Ու՞ր ես, ու՞մն ես>>, Արամեն իջնում է բեմից, մինչ երկրպագուներ պարզել էին իրենց ձեռքերը և ցանկանում էին գոնե մի անգամ դիպչել իրենց սիրած երգչին, Արամեն այդ ընդացքում մոտենում է Արփինեին և համբուրում: Այդ տեսարանը չի վրիպում հանդիսատեսի և լրագրողների աչքից, նույնիսկ paparazzi-ները հասցրեցին նկարել, այն տեղ գտավ նայև երգչի հաջորդ տեսահոլովակում, որում հատվածներ էին Արամեի առաջին մենահամերգից:

 Մենահամերգից հետո բոլորն այդ մասին էին խոսում, հանդիսատեսի մոտ հարց էր առաջացել.<< Ո՞վ էր այդ աղջիկը>>: Նրանք դժվարությամբ հավատացին, որ նա պարզապես երկրպագուհի է, նույնիսկ հասցրել էին ենթադրություններ անել երգչի և իր երկրպագուհու հնարավոր հարաբերությունների մասին: 

Արփինեն պատմում է, որ համերգի վերջում Արամեի երկրպագուները հասցրել են նրան նույնիսկ հրել, մազերից քաշել, վիրավորել, բայց, քանի որ Արփինեն այդ օրը երջանիկ էր և դեռ չեր հասցրել ուշքի գալ Արամեի համբույրից և հանդիսատեսի ուշադրության կենտրոնում գտնվելուց հետո, պարզապես անտեսեց երկրպագուների նման արարքը: Նրան նույնպես անհայտ մնաց, թե ինչու Արամեն հենց իրեն համբուրեց:

Այժմ Արփինեն ծիծաղով և մի փոքր ամոթով է հիշում այդ օրը: Չնայած անցել է 3 տարի՝ բայց ամեն անգամ ,երբ պատմում է այդ մասին աչքերը փայլում են: Նա այսօր սիրում է Արամեին, բայց ոչ այնպես, ինչպես 3 տարի առաջ, նույնիսկ վերջերս նկարահանվեց Արամեի նոր տեսահոլովակում, որի մասին արդեն բլոգում գրել եմ: Չնայած նա գլխավոր դերում չէր՝ բայց ես վստահ եմ, որ կգա օրը, երբ մեր ապագա լրագրոխուհին կնկարահանվի իր սիրած երգչի տեսահոլովակում՝ որպես գլխաոր հերոսուհի:


Պատրաստեց

Հայաստան Պետրոսյանը

Դիտումներ: 436 | Ավելացրեց: ArameStar | Տեգեր: Menahamerg 2009, ARAME, Arpine Hayrapetyan, Im xent Anushin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Arame-Armenia
Архив записей
Facebook
...
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 62
Block title